ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: