Ադրբեջանի խորհրդարանն հաստատել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»

Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Միլի Մեջլիսի լիագումար նիստում քննարկման է ներկայացվել «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկումից հետո նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել առաջին ընթերցմամբ։

Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի կողմից, տեղեկացնում է News.am։