2022-02-01 15:34
Լրատվական գործակալություններ
0
Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՀԱՅԵՐԵՆ ԱՍՎԵԼ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ. ԿԱ՞ ՆԵՆՑ ՄԻ ԴԱՏԱՎՈՐ, ՈՐ ԿՀԱՄԱՐՁԱԿՎԻ ԻՄ ԱՍԱԾԸ ՉԱՆԵԼ
Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից եք դժգոհում, երբ ԲԴԽ-ն դատավոր Բորիս Բախշյանին կալանավորելու համաձայնություն է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն դուք ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ-որ մի դատավոր պիտի համարձակվի արդա՞ր լինել, որ պիտի համարձակվի արդարադատությո՞ւն իրականացնի:
Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել:
Չի հանդուրժվելու: Քանի այս իշխանությունը գոյություն ունի որևէ մեկն այսուհետ հանկարծ չհամարձակվի շեղվել ու միապետի կամքին հակառակ գնալ:
Հ.Գ. Չե՞ք տեսնում, որ ավարտվել է իրավական պետությունը»։