2022-02-01 17:25
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Նախկին ռազմագերի Արեն Արամյանն ազատ կարձակվի
Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Արա Կարապետյանը։
«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը», - գրել է փաստաբանը, տեղեկացնում է Aysor.am-ը: