Իրանը նոր օդանավակայաններ կառուցելու թեմայով բանակցում է ՌԴ–ի ու Չինաստանի հետ

Իրանական կողմը Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել իր տարածքում նոր օդանավակայաններ կառուցելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հայտարարել է Իրանի օդանավակայանները կառավարող ընկերության գործադիր տնօրեն Սիավաշ Ամիրմոկրիբը։

«Մենք բանակցություններ ենք սկսել Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանում նոր օդանավակայանների կառուցման համար, և նախնական ուսումնասիրություններից ու բանակցություններից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ տեխնիկական հարցերի և մանրամասների քննարկմանը», - ասել է Ամիրմոկրիբը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններն ընթանում են առաջիկա 25 տարվա ընթացքում նոր օդանավակայաններ կառուցելու նպատակով: Ընկերության տնօրենը նշել է, որ ապագայում Իրանին հարկավոր կլինեն համաշխարհային չափանիշներին համապատասխանող միջազգային նոր օդանավակայաններ։