ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար

Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանը հրապարակել Թուրքիայում 2016 թվականին 40 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ու դատական գործեր հարուցելու գործով որոշումը։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշվել է, որ 40 պատգամավորների անձեռնխելությունիզ զրկելը ապօրինի է եղել և հակաօրինական է։

Նշվել է, որ պետությունը պետք է 5000–ական եվրո փոխհատուցում վճարի տվյալ պատգամավորներին, տեղեկացնում է News.am։