Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այսօր այս հայտարարությունն արեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։

«Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի համար»,- ասաց Շալենբերգը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։