Միրզոյան․ Հայաստանը ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում

Հայաստանը պատրաստ է և ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Այս մասին մենք հրապարակավ հայտարարել ենք, ինպես նաև գրել ենք մեր կառավարության ծրագրում, որին Հայաստանի ժողովուրդը կողմ է քվերակել:

Այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Բաքվից մշտապես հակառակ ուղերձներ են լինում.

«Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը», - ասաց Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է Փաստինֆո։