2022-02-03 11:25
Լրատվական գործակալություններ
4 388 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 379 266
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 388-ով և դարձել 379 266: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 944 մարդ, կատարվել է 2 754 131 թեստավորում (+9 595), առողջացել են վարակվածներից 343 714-ը (+2359): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5-ով և դարձել 8 065։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի ավելացել, այն 1 537 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։