Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և մեջբերել որոշ թվեր.

«Ամենաուշագրավ տվյալներից.

-Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

-Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։

-Ամենացածդ գնահատականը ստացել է ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը և ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։

-Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

-Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։

-Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում և այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։

Հիմնական հետևություններ.

-Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։

-Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։

Իշխանափոխության համար կա պարարտ հող։

Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։

News.am