Վալերի ԲՈՒԱՅԵ. ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ. ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԷԻ ՈՒԶՈՒՄ ՀԻՇԵԼ ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ

ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան գրառմամաբ դիմել է իր երկրում Ադրբեջանի դեսպանին։

«Ես ոչ թե վիրավորում եմ իր երկիրը, ինչպես պնդում է Ադրբեջանի դեսպանը, այլ հիշում եմ ճշմարտությունը։

Ո՞վ է ռմբակոծել Արցախի խաղաղ բնակիչներին և եկեղեցիները:

Ո՞ր երկրներն են արգելված զենքեր օգտագործում հայերի դեմ:

Ո՞ր երկրները չեն վերադարձնում ռազմագերիներին:

Ո՞ր երկրներն են մեր հայերի դաշնակիցներին անվանում «շներ»:

Ո՞ր երկրներն են ուղարկում ջիհադիստ վարձկաններ։

Ո՞ր երկրներն են սպառնում խաղաղությանը՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Ադրբեջան և Թուրքիա. Ահա թե ինչ էի ուզում հիշել այսօր առավոտյան Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակից առաջ»։

Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 19-ին Ֆրանսիայում ձևավորվեց Արցախի հետ Բարեկամության խումբ, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և Ֆրանսիայի սենատորներ։

Panorama.am