2022-02-03 19:45
Լրատվական գործակալություններ
0
Դատավոր Բախշիյան․ Մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով
Դատավոր Բորիս Բախշիյանը շնորհակալ է, որ իր գործով լայն լուսաբանում է կատարվում:
«Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա՝ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով, դրանք հետևյան են՝ օրենքի ու խղճի առաջ իմ պատասխանատվությունը», - դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը:
Նա նշեց, թե իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Դատավորն ասաց, որ իր գործառույթներն իրականացրել է օրենքին համապատասխան, տեղեկացնում է Aysor.am-ը: