ԵՄ-ն ու Ադրբեջանը կուժեղացնեն համագործակցությունը Եվրոպա գազի մատակարարման հարցում

ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ավելացնել համագործակցությունը Եվրոպա գազի մատակարարումների ուղղությամբ, Twitter-ում հայտնել Է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը:

«Ակտիվացնում ենք երկխոսությունը գազի մատակարարումների ավելացման և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու մասին համագործակցության շուրջ ... նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին Հարավային գազային միջանցքով ԵՄ-ին գազի մատակարարումներն ավելացնելու ջանքերի համար», - գրել է եվրահանձնակատարը:

Հունվարի վերջին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտնել էր, որ Ադրբեջանն ուսումնասիրում է Եվրոպա գազի մատակարարումների ընդլայնման հնարավորությունը: Ադրբեջանական գազը Եվրոպա է տեղափոխվում Հարավային գազային միջանցքի խողովակաշարերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։