ԵՄ-ն Ադրբեջանին 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ կհատկացնի
Եվրամիությունը կհատկացնի Ադրբեջանին 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ, հայտարարել է դրացիության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքւոմ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բրյուսելը կհատկացնի այդ գումարը տնտեսական ներդրումային պլանի շրջանակում:
Վարխելին նաև հայտարարել է Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացում մասնակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի ու կապի ոլորտներում:
Հանձնակատար Օլիվեր Վարխելին նշել է, որ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններն ունեն մեծ նշանակություն ԵՄ-ի համար, և կարևոր է այդ հարաբերությունների ամրապնդումը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է, տեղեկացնում է News.am-ը: