ՀՀ ԱԳՆ․ Վարչապետի այցը Թուրքիա չի քննարկվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում։ Այդ մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, տեղեկացնում է News.am։