1 631 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 391 588

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 631-ով և դարձել 391 588: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 28 951 մարդ (-730), կատարվել է 2 783 288 թեստավորում (+4 803), առողջացել են վարակվածներից 352 985-ը (+2 349): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 11-ով և դարձել 8 097։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել է 1 555, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։