2022-02-07 14:23
Լրատվական գործակալություններ
Մեկնարկել են Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն այսօրվանից մեկնարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Տեղեկացվում է, որ ուղևորներով ինքնաթիռը Երևան է մեկնել ժամը 09: 30-ին, իսկ Երևանից թռել է՝ 10:10 - ին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Տոմսերն արդեն վաճառքում են, գինը սկսած 29.99 եվրոյից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։