2022-02-07 16:30
Լրատվական գործակալություններ
0
Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։
«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։
Նշենք, որ Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։