ԱԺ միջադեպի գործով ընդդիմադիր պատգամավորի օգնականները տուժող են ճանաչվել

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը և ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը տուժող են ճանաչվել:

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։