2022-02-08 16:10
Լրատվական գործակալություններ
ICMP-ն խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ
Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հանձնաժողովը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ:
ICMP-ն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։