2022-02-08 19:40
Լրատվական գործակալություններ
Խամենեի․ ԱՄՆ նախկին և ներկա նախագահները խայտառակել են իրենց երկիրը
ԱՄՆ-ն այժմ հարված է ստանում մի տեղից, որտեղից երբեք չէր սպասում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նշելով, որ ԱՄՆ նախկին և ներկա նախագահները խայտառակել են իրենց երկիրը, հաղորդում է Tasnim-ը։
«Այսօր ԱՄՆ երկու նախագահներ՝ նախկին և ներկա, միավորվել են, որպեսզի ոչնչացնեն այն ամենն, ինչ մնացել է ԱՄՆ հեղինակությունից։ Նրանք թուլացնում են ԱՄՆ-ն, և դա կշարունակվի»,- ասել է Խամենեին։
Խամենեին նշել է, որ Իրանը շարունակում է հաջողություններ գրանցել՝ չնայած թշնամիների տարբեր դավադրություններին, տեղեկացնում է News.am-ը։