Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Պետդեպարտամենտը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և այն լրացուցիչ քայլերը, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար։

Կողմերը քննարկել են նաև «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա էսկալացիայի սպառնալիքի և ագրեսիայի առնչությամբ ՆԱՏՕ-ի համակարգման ու միավորման ուղիները»։ Պետքարտուղարն ընդգծել է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ընդհանուր հավատարմությունը և նշել դիվանագիտական լուծմանը աջակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատրաստակամությունը»։

Նրանք նաև դիտարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ պահպանելու հնարավորությունները, տեղեկացնում է News.am։