2022-02-09 11:34
Լրատվական գործակալություններ
2 811 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 396 885
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 811-ով և դարձել 396 885: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 762 մարդ (-489), կատարվել է 2 797 392 թեստավորում (+7 297), առողջացել են վարակվածներից 359 456-ը (+3 291): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով և դարձել 8 108։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել՝ 1 556, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։