2022-02-10 09:36
Լրատվական գործակալություններ
Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Ղարաբաղը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնեն։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերի քննարկում և նրա մասնակցությունը Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցերով Ժնևյան քննարկումներին։
Զախարովան նշել է, որ կողմերը կքննարկեն նաև Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքում խնդրահարույց պահերը, ինչպես նաև ռուս-լեհական օրակարգի երկկողմ ակտուալ մի շարք հարցեր, տեղեկացնում է News.am-ը։