Նախիջևանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը
Նախիջևանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ «Միավորումներում և ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում» ծրագրի համաձայն՝ կենտրոնական շտաբը ստուգում է առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։
Նշվում է, որ ստուգման ընթացքում ստորաբաժանումը «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել և տեղափոխվել նշանակակետ։ Գնահատվել են տանկային ստորաբաժանման՝ մեծ հեռավորության վրա հարձակում գործելու հնարավորությունները, կատարվել են հարձակողական ստորաբաժանումների աջակցման, հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու և պաշտպանական համակարգը ճեղքելու խնդիրներ:
Ստուգման ընթացքում շեշտը դրվել է թիրախները ճշգրիտ ոչնչացնելու հմտությունների կատարելագործմանը, հակառակորդի հետևակի ոգին խարխլելու և հակառակորդի կրակային հարվածներից պաշտպանվելու վրա։ Ըստ ծրագրի՝ մյուս ստորաբաժանումներում կշարունակվի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։