2022-02-10 11:16
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։