2022-02-10 14:58
Լրատվական գործակալություններ
0
ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության Facebook–յան էջում։
«Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։