Բողոքի ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության շենքի առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց առջև աչք փակելու դեմ:

 


Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 14-ին հրավիրում է հավաք Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև։

«Շնորհակալ եմ տասնյակ այն հանրային գործիչներին ու այլ քաղաքացիներին, որոնք արձագանքեցին այս նախաձեռնությանը ու պատրաստակամություն հայտնեցին մասնակցել հավաքին։

Օրեցօր լկտիացող ռեժիմի հովանավորները պետք է իմանան. իրենց անթաքույց կողմնապահությունը նկատվում է, և այն երկարաժամկետ հետևանքներ է ունենալու Հայաստանում Եվրոպայի հեղինակության վրա»,-նշել էր նա, տեղեկացնում է News.am: