Եվրամիությունը պատասխանել է անվտանգության վերաբերյալ Լավրովի նամակին

Եվրամիությունը պաշտոնական կոլեկտիվ պատասխան է ուղարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակին՝ կապված տարածաշրջանում անվտանգության թեմայի հետ։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է մշտական ներկայացուցչությունը, ԵՄ-ն արձագանքել է 2022 թվականի հունվարի 28-ին անվտանգության անքակտելիության թեմայի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի նամակին՝ ուղղված որոշ եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և Կանադայի ԱԳՆ ղեկավարներին։ Բրյուսելում նշել են, որ մտադիր չեն հրապարակել պատասխանի բովանդակությունը։ Անվտանգության հարցերի վերաբերյալ Լավրովն ավելի վաղ դիմել էր Լատվիային։

Փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նամակ է հղել Լավրովին՝ նրան հրավիրելով մասնակցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում հանդիպումների շարքին։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Մոսկվան ընտրություն ունի՝ կամ դադարեցնել «ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ և լուծել խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով, կամ պատրաստվել կոշտ տնտեսական պատժամիջոցների, տեղեկացնում է News.am։