2 676 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 402 403

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 676-ով և դարձել 402 403: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 029 մարդ (-1 011), կատարվել է 2 811 771 թեստավորում (+6 743), առողջացել են վարակվածներից 365 662-ը (+3 658): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 31-ով և դարձել 8 145։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով և դարձել 1 567, տեղեկացնում է Sputnik Արմենիա։