Ինչո՞ւ էր Պուտինը հազում․ պարզաբանել է Պեսկովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած խիտ օրակարգին և այլ պետությունների ղեկավարների հետ առկա բազմաթիվ հանդիպումներին, իրեն լավ է զգում: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ամեն ինչ լավ է»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների մտահոգությանը ՌԴ նախագահի առողջական վիճակի մասին։

Լրագրողները նկատել էին, որ Վլադիմիր Պուտինը թեթակի հազում էր Գիտության և կրթության խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: