2 402 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 404 805

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 402-ով և դարձել 404 805: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24 807 մարդ (-2 222), կատարվել է 2 819 020 թեստավորում (+7 249), առողջացել են վարակվածներից 370 272-ը (+4 610): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 12-ով և դարձել 8 157։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 569, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։