2022-02-12 12:15
Լրատվական գործակալություններ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք
Արցախի Հանրապետությունում փետրվարի 11-ին կատարվել է 497 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 223 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 47 վարակակիր: Գրանցվել է մահվան 1 դեպք։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել, տեղեկացնում է Panorama.am-ը: