Ալիևը վավերացրել է Թուրքիայի հետ համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել օրինագծին, որը ներառում է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AzerTAc գործակալությունը։

Փետրվարի 1-ին այս օրինագիծը հավանության է արժանացել հանրապետության խորհրդարանի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես վավերացրել է Շուշիի հռչակագիրը պարունակող օրինագիծը։

Փաստաթուղթն Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին անցյալ տարվա հունիսի 15-ին Ղարաբաղի Շուշի քաղաքում, տեղեկացնում է News.am։