Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ․ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԹՈՂԵԼ
Զարմանում եմ, թե ինչպես է Ռուսաստանը Թուրքիային այդքան մոտ թողել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Թուրքիան, թեև ժպտում և գրկախառնվում է Ռուսաստանի հետ, ինչպես ագրեսիվ երկիր եղել է, այնպես էլ մի օր կմեռնի։ Դա Ալիևը Թուրքիային ներքաշեց Անդրկովկաս Ղարաբաղի պատճառով։ Ամբողջ աղմուկը, պատերազմը և մնացած ամեն ինչ ուղղված է Ռուսաստանի դեմ։ Դրա հակառակորդների կարծիքով՝ Ռուսաստանի շուրջ բոլոր պետությունները կամ պետք է ոչնչացվեն, կամ անդամագրվեն ՆԱՏՕ-ին։ Ուկրաինան, Վրաստանը՝ ՆԱՏՕ-ում, հիմա Ղազախստանն է հազիվ դիմանում: Թուրքիան երկրորդ զինված ուժն է ՆԱՏՕ-ում: Բայց Պուտինը հայտարարեց, որ եթե պատերազմը ծավալվի Հայաստանի տարածքում, ապա ՀԱՊԿ-ը կաշխատի։ Բայց, առաջին հերթին, կաշխատի Գյումրու ռուսական բազան։ Դա ամուր բազա է»,- ասաց նա: