CBS․ ԱՄՆ-ը պատրաստվում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր դիվանագետներին

Ամերիկյան վարչակազմը ծրագրում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր ծառայողներին 24-48 ժամում։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը չի փակում իր դեսպանատունը Կիևում, սակայն կրճատում է աշխատակիցների թվաքանակը, այդ թվում՝ դիվանագետների մի մասին Լվով տեղափոխելու հաշվին։

Փետրվարի 13-ից Կիևի դեսպանատան հյուպատոսական ծառայությունները դադարեցված են։

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող կանխատեսել ապագան և հստակ չգիտենք, թե ինչ տեղի կունենա։ Սակայն հիմա ռիսկը բավականին բարձր է, իսկ սպառնալիքը՝ մեծ, որպեսզի դա (Ուկրաինայից հեռանալը) համարվի խելամիտ որոշում»,-ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է ShantNews.am։