Մոսկվան բացասական է համարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ԱՄՆ պատասխանը բացասական է։ ՌԴ նախագահն ու դիվանագիտության ղեկավարը քննարկում են Վաշինգտոնի պատասխանը։

Լավրովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանի առաջին մասը չի բավարարում Ռուսաստանին, երկրորդն ավելի կառուցողական է։

Նրա խոսքով` ԱՄՆ-ի պատասխանի մի մասը համընկնում է այն առաջարկների հետ, որոնք նախկինում հնչեցրել է Մոսկվան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են լուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների որոշ տեսաակետների վերաբերյալ։ Ինչպես նշել է նախարարը, Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության իր առաջարկները պետք է համակողմանի դիտարկվեն։

Անցյալ տարվա վերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը փոխանցեց Բրյուսելին և Վաշինգտոնին, հիմնական պահանջը ՆԱՏՕ-ի չընդլայնումն էր դեպի արևելք, բայց, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արևմտյան գործընկերներն իրենց գրավոր պատասխանում հենց այդ կետն անտեսել են, տեղեկացնում է Sputnik Արմենիա։