Ուկրաինայում հայտարարել են, որ Ռուսաստանի «ներխուժման» նախադրյալներ չեն տեսնում

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ առաջիկա օրերին ՌԴ լայնածավալ ներխուժման նախադրյալներ չի տեսնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը լիովին վերահսկվում է։ Այսօրվա դրությամբ նախադրյալներ չենք տեսնում, որ ՌԴ–ի կողմից փետրվարի 16-ին կամ 17-ին կարող է լայնածավալ ներխուժում տեղի ունենալ։ Մենք նման բան չենք տեսնում», – հայտարարել է նա։

Նա հավելել է, որ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովող կառույցները պատրաստ են ցանկացած մարտահրավերի։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։