ՄԱԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ պատերազմ չի լինի

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առանձին-առանձին զրուցել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ և, «հիմնվելով իր սեփական վերլուծությունների ու հույսերի վրա», դեռևս կարծում է, որ հակամարտություն չի լինի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Միավորված ազգերի կազմակերպությունը մտադիր չէ տարհանել կամ վերաբնակեցնել Ուկրաինայից իր ավելի քան 1600 աշխատակիցներից որևէ մեկին, որոնցից 220-ը օտարերկրացիներ են, իսկ ավելի քան 1400-ը՝ ուկրաինացիներ, ասել է Դյուժարիկը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցների ընթացքում Անտոնիո Գուտերեշը «լուրջ մտահոգություն» է հայտնել լարվածության աճի կապակցությամբ։

«Նա ողջունել է լարվածությունը թուլացնելու համար շարունակվող դիվանագիտական ջանքերը և ևս մեկ անգամ ընդգծել, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,- ասել է Դյուժարիկը, տեղեկացնում է News.am։