1 307 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 408 381

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 307-ով և դարձել 408 381: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 479 մարդ, կատարվել է 2 833 813 թեստավորում (+5 359), առողջացել են վարակվածներից 379 126-ը (+3 514): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8 201։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 575, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։