Ռուսաստանի Պետդուման քվեարկել Է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման օգտին

Պետդումայի պատգամավորները մեծամասնությամբ պաշտպանել են ՌԴ նախագահին Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման խնդրանքով դիմելու որոշումը։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Այս որոշմանը կողմ քվեարկեց 351, դեմ՝ 16, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր։ Միաժամանակ Պետդուման չի աջակցել այլընտրանքային բանաձևի նախագծին, ըստ որի՝ կոչի տեքստը պետք է ուղարկվի ԱԳՆ՝ խորհրդակցությունների համար, հայտնում է EADaily-ն։

Ինչպես նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, բանաձևը «կստորագրվի անմիջապես և կուղարկվի պետության ղեկավարին»։

Նախօրեին Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ որոշում է կայացվել քննարկման ներկայացնել երկու բանաձև՝ Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումի վերաբերյալ՝ Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության մասին։

«Նրանց միջև տարբերությունը կայանում է հետևյալում: Նախ, ընդունումից անմիջապես հետո այն ուղարկվում է նախագահին։ Երկրորդն ուղարկվում է ՌԴ ԱԳՆ և կառավարական այլ կառույցներ՝ ուսումնասիրության և հետադարձ կապի համար, որից հետո հնարավոր կլինի վերադառնալ դրա քննարկմանը»,- մանրամասնել է Վոլոդինը։

Քաղաքական գործիչը տեղեկացրեց, որ կընդունվի այն տարբերակը, որն առավելագույն թվով ձայներ կհավաքի ռեյտինգային քվեարկության ժամանակ, տեղեկացնում է Verelq.am։