Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։