2022-02-15 19:19
Լրատվական գործակալություններ
Շոլցը Մոսկվայում կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ երեք ժամ տևած հանդիպման արդյունքում Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել «բոլոր ուժերով խուսափել» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության հետագա էսկալացիայից։
Սա Մոսկվա կատարած այցի, ինչպես նաև Կիևում նախօրեին կայացած բանակցությունների գլխավոր նպատակն է, հայտարարել է Շոլցը Պուտինի հետ փետրվարի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Գերմանական ալիքը»:
«Գերմանացիների և բոլոր եվրոպացիների համար պարզ է, որ եվրոպական անվտանգությունը չի կարող կառուցվել Ռուսաստանի դեմ, բայց միայն Ռուսաստանի հետ», - ընդգծել է Շոլցը։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է բոլոր ուժերով խոչընդոտել Եվրոպայում կրկին ռազմական էսկալացիայի առաջացմանը, տեղեկացնում է News.am-ը։