1 774 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 410 155

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 774-ով և դարձել 410 155: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 645 մարդ (-834), կատարվել է 2 840 443 թեստավորում (+6 630), առողջացել են վարակվածներից 381 700-ը (+2 574): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28-ով և դարձել 8 229։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 1 581, տեղեկացնում է Sputnik Արմենիա։