Կրակային պատրաստության պարապմունքներ արցախցիների համար

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

Արցախի ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Նշենք, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։