2022-02-16 19:35
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանը թետրվարի 17-ին հանդես կգա մամուլի ասուլիսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կպատասխանի լրագրողների հարցերին։
«Վաղը՝ ժամը 11։00-ին պաշտոնական ֆեյսբուքյան հարթակներում ուղիղ եթերում հետևեք ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի Թելագրամի ալիքում։
Նշենք, որ վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպել է անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 27-ին։