Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու` պաշտպանական կողմի միջնորդությունը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

«Գրավի միջնորդությունը մերժվեց»,–հակիրճ գրել է Սարդարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։