Փորձագետ․ Հայաստանում անասնագլխաքանակը կրճատվել է 10-15 տոկոսով

Հայաստանում անասնագլխաքանակը կրճատվել է 10-15 տոկոսով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա հայտնեց, որ խոտի 1 հակը կրկնակի թանկացել է՝ մինչև 2500-3000 դրամ (մոտ մինչև 6 դոլար - խմբ. 

Փորձագետը պարզաբանեց, որ իրավիճակի վրա բացասաբար է ազդել 44-օրյա պատերազմը շատ արոտավայրեր անցել են հակառակորդի հսկողության տակ։

«Ինչ վերաբերում է գնին, ապա կառավարությունը լծակներ ունի և կարող է հավասարակշռել շուկայում իրավիճակը, օրինակ՝ ազդելով գերշահույթի (մոտ 400-500 տոկոս) վրա, որը ստանում են վերամշակող ձեռնարկությունները։ Կառավարությունը պետք է համապատասխան նորմեր մշակի և կիրառի դրանք»,- ասաց Բերբերյանը։

Նա հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 7 տոկոս անկում։

«Սա գյուղատնտեսության նախարարության փակման արդյունքն է՝ չնայած նրան, որ ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի 10 տոկոսը (խորհրդային տարիներին 40 տոկոսի փոխարեն)։ Մեզ մոտ ֆերմերներին սուբսիդավորելու փոխարեն սուբսիդավորում են բանկերին ու էլ ավելի հարստացնում»,- եզրափակեց փորձագետը։