Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԼԱՎ ԼՈՒՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:
-Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
-Նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:
-Ընդգծվել է նաև պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
-Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ՝ Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի և Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ:
-Չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին (դեսպանի համապատասխան նամակները մեր ձեռքի տակ են), մեզ հաջողվեց կատարել այս աշխատանքը:
-Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար:
Հ.Գ. Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք և անբարո իշխանությունները:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ