Ընդունվեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Ինչպես նշել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր Telegram-ալիքում, այդ օրենքը միայն պետության քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումը չէ, Այն նաև կարգավորում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրավահարաբերությունները, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակը:

«Այս օրենքը վերաբերում է և՛ տնտեսական հարաբերություններին, և՛ ընթացակարգերին, և՛ ընդերքի և այլ բնական ռեսուրսների օգտագործմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությանը։

Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ օտարերկրացիները պետք է Ադրբեջանի կողմից մուտքի թույլտվություն ստանան գրավյալ տարածքներ այցելելու համար, իսկ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք առնվազն տեղեկացնեն Ադրբեջանի իշխանություններին։

Մենք քաջ գիտակցում ենք, որ մենք ունենք սահմանափակ իրավական մեխանիզմներ՝ օրենքում նշված գործառույթներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք առավելագույնս օգտագործել առկա իրավական և քաղաքական մեխանիզմներն այդ ուղղությամբ։

Արցախի Հանրապետության տարածքները պետք է դեօկուպացվեն, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները», — գրել է Արցախի պետնախարարը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։